Գյումրու քաղաքային մարզադաշտում գործարկվել է նոր լուսավորության համակարգը

Գյումրու քաղաքային մարզադաշտում այսօր գործարկվել է նոր լուսավորության համակարգը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալ Արթուր Պապիկյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր, մարզասերներ։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ՀԿ կողմից տեղադրված Siteco ընկերության լուսավորության համակարգը համարվում է առաջատար համակարգերից մեկն աշխարհում և համապատասխանում է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից պահանջվող չափորոշիչներին: Գյումրու քաղաքային մարզադաշտում տեղական և միջազգային ֆուտբոլային հանդիպումները այսուհետ կանցկացվեն նաև երեկոյան ժամերին:
Լուսավորության նոր համակարգի տեղադրումը ազդարարվել է «Շիրակ-Փյունիկ» խաղով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը. Արման Բաբաջանյան

Հաջորդը

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Նոյեմբերի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին:Ա. Գրիգորյանը…
Դիտել

Ադրբեջանը ռազմագերիների հարցով ՄԻԵԴ-ից ժամանակ է խնդրել

Ադրբեջանի կառավարությունը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար։ Ի պատասխան ՀՀ կառավարության…
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում կատարվել է 4597 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք, առողջացել է 61 քաղաքացի, արձանագրվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share