Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող առաջնությունում հայ մարզուհիներն արդեն երկու բրոնզե մեդալ են նվաճել։

Պատվո հարթակի երրորդ աստիճանին են կանգնել Եկատերինա Սիչևան և Սոնա Հարությունյանը: Քառորդ եզրափակիչում Սիչևան 3:2 հաշվով պարտության էր մատնել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Վիլմա Վիտանեին, իսկ կիսաեզրափակչում զիջել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Բոջանա Գոյկովիչին։ Սոնա Հարությունյանն էլ կիսաեզրափակչում զիջել է ուկրաինուհի Մարիա Բովային և բավարարվել բրոնզե մեդալով։

Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը, դուրս է եկել եզրափակիչ և արդեն վաղը կպայքարի Եվրոպայի չեմպիոնի կոչման համար՝ մենամարտելով իռլանդացի Քրիստինա Դեսմոնդի հետ։

Ի դեպ, Անի Հովսեփյանն այսօր ավելի վաղ ընտրվել է EUBC-ի (Սիրողական բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիա) գործկոմի անդամ։ Ընտրությունը կատարվել է բռնցքամարտիկների կողմից։ Գործկոմում են նաև մեկական կին և տղամարդ բռնցքամարտիկներ։ Նրանք գործկոմում կբարձրացնեն բռնցքամարտիկներին վերաբերող հարցեր։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրու քաղաքային մարզադաշտում գործարկվել է նոր լուսավորության համակարգը

Հաջորդը

Ծանրորդ Սուրեն Գրիգորյանը գերազանցել է թուրք մրցակիցներին և դարձել Եվրոպայի առաջնության հաղթող

Առնչվող նյութեր
Դիտել

Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել գազային հանգույցի թեման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայանալիք հեռախոսազրույցի ընթացքում մտադիր է քննարկել…
Դիտել

Բաքվի հաղորդագրությունը կեղծ է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում…
Դիտել

Որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի. Փաշինյան

Քաղաքական մակարդակում արդեն որոշում է ընդունված, որ դատաիրավական համակարգում բարեվարքությունը պետք է ստուգվի։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում…
Դիտել

Արցախի նախագահը Մարտակերտում հանդիպել է համայնքների ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 12-ին Մարտակերտ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի վարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share