Գնահատում ենք, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ. Տիգրան Խաչատրյան

2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում կատարված փոփոխությունների արդյունքում՝ պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամով: Այս մասին Ազգֆային ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Լրամշակված նախագծով նախատեսվում է 1 տրլն 947.8 մլրդ դրամ եկամուտ, բյուջեի ծախսերը կազմում են 2 տրլն 184 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 236.2 մլրդ դրամ»,-ասաց Խաչատրյանը:

Ըստ նախարարի 3 շաբաթ առաջ պետբյուջեի նախագիծն ԱԺ-ում ներկայացնելուց հետո նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում փոփոխություններն ունեցել են մի քանի պատճառներ, որոնցից առաջինը օրենքով սահմանված արտարժութային ծախսերի, եկամուտների և ֆինանսավորման աղբյուրների դրամային մեծության վերահաշվարկվումն է նոյեմբերի 1-ի փոխարժեքով:

«Ընդհանուր առմամբ բյուջեի եկամուտների գծով զուտ ավելացումները կազմել են 1 մլրդ 548.3 մլն դրամ, որից հարկային եկամուտներն ավելացել են 82.8 մլն դրամ՝ պայմանավորված վարկային նոր ծրագրերի ծավալին համապատասխան հաշվարկված լրացուցիչ հարկային եկամուտներով: Այլ եկամուտները նվազել են 42.8 մլրդ դրամով ՝պայմանավորված փոխարժեքային վերահաշվարկով, պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1 մլրդ 508.4 մլն դրամով: Փոփոխությունների արդյունքում պետբյուջեի ծախսերը զուտ արժեքով նվազել են 5 մլրդ 187.9 մլն դրամով: Բյուջեի եկամուտների և ծախսերի թվարկված փոփոխությունների արդյունքում պետբյուջեի դեֆիցիտը նվազել է 6 մլրդ 736.3 մլն դրամ չափով»,-ասաց նախարարը:

Նախագծով նախատեսվում է, որ 2020-ին արձանագրված ՀՆԱ-ի նկատմամբ 63,5 տոկոս մակարդակից պարտքի հետևողական նվազեցման արդյունքում 2022-ի ավարտին այն կգտնվի ՀՆԱ-ի 60,2 մակարդակին մոտ: Էապես կբարելավվի պարտքի կառուցվածքը՝ դրանում ավելացնելով դրամային պարտքի տեսակարար կշիռը, ինչպես նաև կնվազեցվեն արտարժութային ռիսկերը:

«Կառավարությանը հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունություն, ինչի շնորհիվ 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվեց տնտեսության վերականգնման բավականին բարձր` 5 տոկոս չափով աճի տեմպ: Գնահատում ենք, որ տնտեսական աճի բարձր ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ ու հուսալի հիմք կդառնա 2022 թվականի համար ծրագրված տնտեսական աճի համար», – ընդգծեց նախարարը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս դեպքը չի մոռացվելու, սպասում ենք իշխանության արձագանքին. Սեյրան Օհանյան

Հաջորդը

ՄԻՊ-ի եւ իրավապաշտպանների համատեղ հայտարրաությունը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով…
Դիտել

ՀՀ և ՌԴ ՊՆ փոխնախարարները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը

Աշխատատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ,…
Դիտել

2021թ. 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները ռեկորդային են նախորդ տարիների 9 ամիսների համեմատ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային…
Դիտել

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում.ՊՆ

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share