Գործընկերություն՝ Սյունիքի մարզի և Օվերնյ Ռոն Ալպի միջև

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել նախագահ Վոքիեի՝ ադրբեջանական մշտական սպառնալիքների տակ գտնվող Սյունիքի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։

Իբրև միջոցառման արդյունք՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ, ստորագրել են հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել

Հաջորդը

Ինչո՞ւ է ԵՄ-ն մոնիթորինգային առաքելություն ուղարկում Հայաստան․ ԵՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում

Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում…
Դիտել

Արցախի ԱԺ-ն քննարկում է «Սահմանադրության փոփոխության մասին» նախագիծը

Փետրվարի 2-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 5–րդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգի առաջին հարցը «Արցախի Հանրապետության Սահմանադրության…
Դիտել

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել մեկ զինծառայող

Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share