Գործընկերություն՝ Սյունիքի մարզի և Օվերնյ Ռոն Ալպի միջև

Հոկտեմբերի 20-ին Ֆրանսիայի Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի շրջանային խորհրդում ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ՝ ս․թ․ սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի և դրա հետևանքների, Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի և Հայաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ռեգիոնի և Սյունիքի մարզի միջև գործընկերության հաստատման մտադրության վերաբերյալ։

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը բարձր է գնահատել նախագահ Վոքիեի՝ ադրբեջանական մշտական սպառնալիքների տակ գտնվող Սյունիքի հետ գործընկերության հաստատման հանձնառությունը։

Իբրև միջոցառման արդյունք՝ ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի նախագահ Լորան Վոքիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ, ստորագրել են հայտարարություն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Ֆրանսիական Հանրապետության Օվերնյ Ռոն Ալպ ռեգիոնի միջև գործընկերության մտադրության մասին»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համաշխարհային տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում է սպասում. ԵԱՏՄ նիստում Ղրղզստանի վարչապետը մի շարք առաջարկներ է արել

Հաջորդը

Ինչո՞ւ է ԵՄ-ն մոնիթորինգային առաքելություն ուղարկում Հայաստան․ ԵՄ-ն մանրամասներ է ներկայացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը. Միրզոյան (տեսանյութ)

Փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից…
Դիտել

Թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ

Շրջանառությունն արգելված թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքերի բացահայտումներ Ասկերանի շրջանում. Հունիսի 20-ին ժամը 13:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ոստիկանության Ասկերանի…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Հոկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը աղյուսակում և…
Դիտել

Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է ՌԴ դատախազության համալսարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share