Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 5-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 142 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 27, ընտանեկան բռնության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, թմրամիջոցի հայտնաբերման՝ 16, խարդախության՝ 7, խուլիգանության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման և հոգեկան ներգործության՝ 3-ական, սպանության, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, թմրամիջոցի մաքսանենգության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, բնակարանային գողության, շորթման, յուրացնելու կամ վատնելու, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, սպառնալիքի, պաշտոնատար անձի ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 2, ավազակային հարձակման, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 9 մարդ զոհվել է, 76-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

<strong>Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»</strong>

Հաջորդը

20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

Առնչվող նյութեր
Դիտել

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը

Դուշանբեում կայացել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական ​​հանձնաժողովի 21-րդ նիստը։ Միջոցառումն անցկացվել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար…
Դիտել

Սպանություն Լոռու մարզում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են սպանության, առողջությանը…
Դիտել

Վրաստանի Սահմանադրական դատարանը ձեռնամուխ է եղել նախագահի իմփիչմենթի հարցի քննարկմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի հարցը գրանցվել է Սահմանադրական դատարանում և քննարկվում է ատյանի կողմից: Այդ մասին «Արմենպրես»-ը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share