Դադարեցվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները

Այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրություն է ստորագրել Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարացնելու մասին: 

«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է արձանագրության մեջ: 

«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Գրիգորյանը Ֆեյսբուքի էջում գրել է. 

«Երևի ենթադրվում է, որ երկար տեքստ պետք է գրեմ՝ ամփոփելով շուրջ երկու տարվա պատգամավորական գործունեությունս, փոխարենը ուղղակի կարճ ասեմ, թե ինչ եզրահանգման եկա այս երկու տարում։ Խորապես համոզված եմ, որ մեր պետության հաջողության գրավականն է միմյանց նկատմամբ սեր տածող, ներողամիտ, ուրիշի սխալը սեփական ջանքով ուղղելուն ունակ և աշխատանքի մշակույթ ունեցող հանրություն ունենալը։ Մնացածը, որքան էլ ավելի կարևոր թվա, երկրորդական է»։ 

Հիշեցնենք, որ մարտի 29-ին ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինդոնեզիայում ջրհեղեղը խլել է ավելի քան 70 մարդու կյանք

Հաջորդը

Իտալական քաղաքներից մեկը ճանաչել է Արցախի անկախությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու. Ալեն Սիմոնյան

«Եթե Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն տեղի չունենա, խնդիրը, նույնիսկ Ադրբեջանի տեսակետից, չի լուծվելու։ Այլ տարբերակը ցեղասպանությունն է», – այսօր…
Դիտել

Բեյրութի հայ բնակիչները թուրքական բեռնատարի վարորդի վրա ներկ են լցրել

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում հայ բնակիչները խոչընդոտել են թուրքական բեռնատարի շարժը: Այս մասին տեդեկացնում է Region…
Դիտել

Եթե Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա ՀՀտնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը․ Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share