Դատախազը Մասիսի նախկին քաղաքապետի փողերի լվացման գործն ուղարկել է դատարան

Արարատի մարզի Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2007 և 2008 թվականներին հանցավոր գործունեությամբ հափշտակել է Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը, դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքը, ինչպես նաև Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը:

2023 թվականի ապրիլի 18-ին հսկող դատախազի կողմից Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացումը կամ վատնումը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների օրինականացումը, փողերի լվացումը):

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Հ.-ն, 1999 թվականից հանդիսանալով Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ղեկավարը, 2007 թվականի դեկտեմբերի 27-ին ավագանու նիստում քննարկմանն է ներկայացրել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքը և Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստը նվիրատվությամբ ավագանու անդամ, «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ին հատկացնելու հարցը. նույն օրը ավագանին նշված գույքերը նվիրատվությամբ հատկացրել է Ա.Բ.-ին:

Այնուհետև, Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող վարչական շենքերը «ՍԻՍ» ՓԲԸ տնօրեն Ա.Բ.-ի անվամբ հաշվառելու համար Մասիս համայնքի նախկին ղեկավար Ս.Հ.-ն 2008 թվականի փետրվարի 11-ին ավագանու քննարկմանն է ներկայացրել նույն հասցեներում գտնվող 385 քմ մակերեսով և 244.5 քմ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով Ա.Բ.-ին օտարելու հարցը. նույն օրը ավագանու կողմից կայացվել է դրական որոշում   Նախաքննությամբ պարզվել է, որ 385 քմ մակերեսով հողատարածքի պայմանագրով սահմանված գումարը Ա.Բ.-ին տրամադրել է համայնքի ղեկավարը:

Արդյունքում, 48 մլն 160 հազար դրամ արժեքով գույքերը գրանցվել են ավագանու անդամ Ա.Բ.-ի անվամբ:

Այնուհետև, Ս.Հ.-ն Ա.Բ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11 հասցեում գտնվող 599.7 քմ մակերեսով վարչական շենքն ու դրանով ծանրաբեռնված 385 քմ մակերեսով հողատարածքն իր խորհրդական Ռ.Ղ.-ի անվամբ գրանցելու վերաբերյալ՝ խոստանալով իր պաշտոնավարումը դադարելուց և գույքերն իր տիրապետման ներքո հայտնվելուց հետո դրանք վաճառել և Ա.Բ.-ին փոխանցել 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ Մասիս քաղաքի Ազատամարտիկների 11/1 հասցեում գտնվող 244.5 քմ մակերեսով վարչական շենքի պահեստն ու դրանով ծանրաբեռնված 299 քմ մակերեսով հողատարածքը ցուցաբերած օգնության դիմաց՝ թողնել Ա.Բ.-ին:

2008 թվականի փետրվարի 28-ին ավագանու անդամ Ա.Բ.-ն իր հանցակցին՝ Մասիս համայնքի ղեկավարին, օժանդակելու նպատակով Ս.Հ.-ի պահանջով խորհրդական Ռ.Ղ.-ի հետ կնքել է առուվաճառքի պայմանագիր՝ 39 մլն 200 հազար դրամ արժողության վարչական շենքն ու հողամասն ընդամենը 1 մլն դրամով Ռ.Ղ.-ին վաճառելու վերաբերյալ:

2017 թվականի նոյեմբերի 7-ին Ս.Հ.-ն, երբ արդեն չի հանդիսացել Մասիս քաղաքային համայնքի ղեկավար, հանձնարարել է Ռ.Ղ.-ին նշված շենքն իր հողամասով և հավասարաչափ բաժիններով նվիրատվությամբ օտարել իր որդուն՝ Ա.Հ.-ին և իր գործընկերոջ՝ Ար.Ս.-ի եղբայր Ալ.Ս.-ի դստերը՝ Ն.Ս.-ին:

Հսկող դատախազը 2023 թվականի մայիսի 8-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Նեմեսիս»-ի արձանի մասին վարչապետին չէի ասել. Հրաչյա Սարգսյան

Հաջորդը

Մեկնարկել է Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Հումանիտար օգնությամբ ֆրանսիական շարասյունն այսօր ուղևորվեց Կոռնիձոր (տեսանյութ)

Ֆրանսիական քաղաքների նախաձեռնությամբ Արցախի համար հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաներն այսօր առավոտյան Երևանի «Հանրապետության» հրապարակից ուղևորվել են Կոռնիձոր։ «10…
Դիտել

Ադրբեջանական իշխանությունների ատելության քաղաքականությունն ունի 2 հիմնական հենասյուն. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ։ Օմբուդսմանը…
Դիտել

Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա

Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8,42 դրամով` 200 դրամից դառնալով 208,42 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն…
Դիտել

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով․ ԿԲ նախագահ

Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share