ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով․ ԿԲ նախագահ

Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ ռեզիդենտների ավանդները՝ տարեվերջի դրությամբ կազմելով 1 մլրդ 287 մլն դրամ: Այս մասին ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն:

«Ավանդներն աճել են մոտ 43 տոկոսի չափով, որից՝ ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 29.4 տոկոս, ոչ ռեզիդենտների ավանդների աճը՝  96.3 տոկոս»,-ասաց Գալստյանը:

Հիմնականում աճի բարձր տեմպ ունեցել են ոչ ռեզիդենտների ավանդները:

Նախորդ տարվա ընթացքում աճել է նաև վարկավորումը:  ԿԲ նախագահի խոսքով՝ փոխարժեքի էֆեկտը հանած՝ շուրջ 15 տոկոսի չափով: Հիմնական աճը տեղի է ունեցել ռեզիդենտների վարկերի հաշվին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանում գնաճը նվազել է․ԿԲ նախագահ

Հաջորդը

Արցախում առկա է բենզինի և դիզվառելիքի պաշարների սղություն

Առնչվող նյութեր
Դիտել

Վան Գոգի նկարը Փոլ Ալենի հավաքածուից աճուրդում վաճառվել է ռեկորդային 117 միլիոն դոլարով

Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890) «Մրգի այգի՝ շրջապատված կիպարիսներով» նկարը՝ ամերիկացի ձեռնարկիչ, Microsoft կորպորացիայի համահիմնադիր Փոլ Ալենի…
Դիտել

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում չեն ընդգրկվել նաև «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկին։ ««ՊԵԿ-ը հրապարակեց 2023 թվականի 1000 խոշոր…
Դիտել

Բերձորից և Աղավնոյից Սյունիք է տեղափոխվել 21 ընտանիք

Այս օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատանքային խումբը, մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի գլխավորությամբ, այցելում է Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share