Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: Սկսվեց պետականակերտման անհարթ, բայց պատվաբեր մեր ուղին: Իսկ 15 տարի առաջ համաձայնություն ենք տվել Հանրապետության մայր օրենքի ընդունմանը՝ մեր կամքով, մեր պատկերացումներով և հավատարիմ միջազգային իրավունքին:

ԼՂՀ Անկախությամբ ու Սահմանադրությամբ մենք ամրագրել ենք հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։ Եվ այսօր, Արցախի Հանրապետությունն, իր գոյության 30 տարիների ընթացքում ունենալով բազմաթիվ կորուստներ, կրելով զրկանքներ ու ապրելով դժվարին օրեր, այդուհանդերձ, անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, դեպի ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած ազգային պետության կայացում ու հարատևում՝ Մայր Հայաստանի հետ մեկտեղ:

44-օրյա պատերազմը դարձավ ծանր փորձություն այդ ճանապարհին, սակայն մեր հարազատների թափած արյունը հայրենի հողում և մեր կրած զրկանքները լրացուցիչ չափով պարտավորեցնում են մեզ անդավաճան ու անխոնջ կերպով շարունակել ընտրված ուղին՝ դասեր քաղելով անցյալի փորձություններից:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անկոտրում կամք, եռանդ և համբերություն մեր իրավունքների ու ազատությունների իրացման, մեր ազգային արժեքների պաշտպանության ճանապարհին»,- նշված է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Առնչվող նյութեր
Դիտել

Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպմանն ընդառաջ

2023թ. հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի…
Դիտել

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է. ՊՆ

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարի ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ…
Դիտել

Խուլիգանության գործով երկու ցուցարի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share