Դեկտեմբերի 10-ը Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրն է

Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ:
Ուղիղ 30 տարի առաջ Արցախի ժողովուրդը հավանություն տվեց անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու որոշմանը: Սկսվեց պետականակերտման անհարթ, բայց պատվաբեր մեր ուղին: Իսկ 15 տարի առաջ համաձայնություն ենք տվել Հանրապետության մայր օրենքի ընդունմանը՝ մեր կամքով, մեր պատկերացումներով և հավատարիմ միջազգային իրավունքին:

ԼՂՀ Անկախությամբ ու Սահմանադրությամբ մենք ամրագրել ենք հայկական երկրորդ հանրապետության կայացման իրավական փաստը։ Եվ այսօր, Արցախի Հանրապետությունն, իր գոյության 30 տարիների ընթացքում ունենալով բազմաթիվ կորուստներ, կրելով զրկանքներ ու ապրելով դժվարին օրեր, այդուհանդերձ, անշեղորեն շարժվում է դեպի մեր հավաքական նպատակակետը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչում, դեպի ժողովրդավարության ուղու վրա ամուր կանգնած ազգային պետության կայացում ու հարատևում՝ Մայր Հայաստանի հետ մեկտեղ:

44-օրյա պատերազմը դարձավ ծանր փորձություն այդ ճանապարհին, սակայն մեր հարազատների թափած արյունը հայրենի հողում և մեր կրած զրկանքները լրացուցիչ չափով պարտավորեցնում են մեզ անդավաճան ու անխոնջ կերպով շարունակել ընտրված ուղին՝ դասեր քաղելով անցյալի փորձություններից:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեի, Սահմանադրության և Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անկոտրում կամք, եռանդ և համբերություն մեր իրավունքների ու ազատությունների իրացման, մեր ազգային արժեքների պաշտպանության ճանապարհին»,- նշված է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի ուղերձում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հաջորդը

Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Առնչվող նյութեր
Դիտել

Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի…
Դիտել

Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 1032 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով ապրանքների անօրինական ներմուծման դեպքերի բացահայտման և կանխման…
Դիտել

Ժողովրդի հետ պետք է խոսել ազնվորեն․ Նորիկ Նորիկյան

Նկատի ունենալով, որ բազմաթիվ քաղաքական ուժեր ու գործիչներ, երիտասարդական խմբեր մեկը մյուսին հերթ չտալով ու տարբեր ձևաչափերով իրենց…
Դիտել

Հայտնի են ԱԺ փոխնախագահների թեկնածուների անունները

ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալների թեկնածուներն են իշխանական խմբակցությունից՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից՝ Իշխան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share