Դեռևս վերջնական որոշում չկա․ ԱԽ քարտուղար

Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը՝ այսպես ասենք լուծվելու, թե փորձ կատարելու լուծելու, թե մենք առանձին միջազգային  մեխանիզմ ենք ստեղծելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Գիտեք, որ  իմ և Ադրբեջանի նախագահի  օգնականի միջև  վաշինգթոնյան  հանդիպումից հետո, որը կազմակերպել էի Ջեք Սալիվանը, համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ն և Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը, մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա, նաև հստակություն չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս»,-նշել է Արմեն Գրիգորյանը;  

Ըստ ԱԽ քարտուղարի՝ Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը։

«Երևանը կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա ԼՂ և Ադրբեջանի միջև՝ իրավունքների և անվտանգության վերաբերյալ  դա կարող է ֆիքսվել խաղաղության պայմանագրով, կարող է ֆիքսվել միջազգային այլ մեխանիզմով»,- նշել է Գրիգորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական ապրանքներն արդեն վաճառվում են ամերիկյան խոշոր սուպերմարկետներում

Հաջորդը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը Մակրոնի խորհրդականին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Հունվարի 19-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի…
Դիտել

Մենք, որպես ժողովուրդ, շատ լավ գիտենք ուսուցչի տեղը մեր արժեքային համակարգում․ Արմեն Սարգսյան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ։ «Սիրելի՛ ուսուցիչներ, Այսօր նշում ենք ձեր մասնագիտական տոնը՝…
Դիտել

«Հովերը» և «Վրացական սինֆոնիետտան» համատեղ համերգով հանդես են եկել նաև Թբիլիսիում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share