Դեսպան Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Ս.թ. մարտի 11-ին տեղի է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։

Հանդիպման ընթացքում դեսպան Ռ. Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տիգրան Խաչատրյանն աշխատանքային քննարկում է ունեցել Լիլա Փիթրս Յահիայի հետ

Հաջորդը

Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը

Առնչվող նյութեր
Դիտել

Հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. Արման Թաթոյան

«Թաթոյան» հիմնադրամի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի համատեղ ջանքերով «Google Maps» և «Google Earth» հավելվածներից հեռացվել…
Դիտել

Հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսակցություններն այս պահին ժամանակավրեպ են. Վահան Քերոբյան

2022 թվականի բյուջեի և մեր տնտեսական աճի կանխատեսումների մեջ հայ-թուրքական սահմանի բացումը՝ որպես կանխատեսում, ներառված չէ: Այս մասին…
Դիտել

Կենսաթոշակի 10 տոկոս բարձրացում, բայց այլ մեխանիզմով

Կենսաթոշակառուների կողմից իրենց բանկային քարտերով արվող առևտրի նկատմամբ կկիրառվի զեղչերի համակարգ, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հարցը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share