Դժվար է գերագնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեսկալացիայի ուղղությամբ Պուտինի ջանքերը. Դմիտրի Պեսկով

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում ՌԴ դերը դժվար է գերագնահատել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է՝ իրավիճակը թուլացնելու համար»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դժվար է գերագնահատել ՌԴ-ի, անձամբ՝ Պուտինի դերը։ Բնականաբար, նախագահը բոլոր ջանքերը գործադրում է՝ սահմանին լարվածության թուլացմանը նպաստելու համար. այդ ջանքերը շարունակվում են»,- ասել է Պեսկովը։

Ընդ որում, նա չի մեկնաբանել Մոսկվայի մտադրությունները՝ կապված Երեւանի՝ ՀԱՊԿ-ին օգնության խնդրանքով դիմելու հետ։ «Ավելին հիմա չէի ուզենա ասել, աշխատանք է տարվում, տարբեր համաձայնեցումներ են կատարվում, չէի ցանկանա ինչ-որ բան հայտարարել՝ մինչև համաձայնեցման գործընթացը ավարտվի»,-նշել է Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «ТАСС» գործակալությունը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Հաջորդը

Սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ցանկանում ենք որ Հայաստանը գտնի իր տեղը՝ որպես ամուր ու խաղաղասեր տարածաշրջանային երկիր․Բլինքեն

Բրյուսելում մեկնարկել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԵՄ արտաքին հանձնաժողովի նախագահ…
Դիտել

Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով

Երևանի քաղաքապատերանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի սկզբից Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և…
Դիտել

Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ աջակցելով Հայաստանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին։ Հայտարարության մեջ ասվում է, որ կուսակցությունը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share