Դուք գիտակցու՞մ եք, որ այդ տղային տարել ու նստացրել եք Կարեն Դեմիրճյանի աթոռին. Նորիկ Նորիկյան

Կարծում եմ՝ առաջընթացն ակնհայտ է. Եթե Քոչարյանի ու Սերժի ժամանակ սրճարաններում կամ փողոցում ծեծելով սպանում էին մարդկանց, գեներալներին ծեծում էին դալաններում, հիմա թքում են մարդկանց վրա։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանը՝ անդրադառնալով այսօր Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին։

«Փիլիսոփայական հարթության մակարդակում, մեծ հաշվով, մեծ տարբերություն չկա «Պրիվե՛տ Ռոբ» կամ «Ալեն, Դավաճա՛ն» բացականչությունների վրա։

Իսկ եթե լուրջ, Դուք հասկանու՞մ եք, թե ի՞նչ գահավիժման մեջ ենք մենք գտնվում։

Ես Ալեն Սիմոնյանին ասելու բան չունեմ։
Ես Ձեզ եմ դիմում, հարգելի՛ բարեկամներ․ Դուք գիտակցու՞մ եք, որ այդ տղային տարել ու նստացրել եք Կարեն Դեմիրճյանի աթոռին։

Մի պահ պատկերացրեք, որ ժամանակին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահը Կարեն Դեմիրճյանն էր, հիմա՝ Ալեն Սիմոնյանը․․․

Չգիտեմ՝ ի՞նչ ասեմ․․․ Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը․․․

Էս ի՞նչ եք անում, Նիկո՛լ…»,- գրել է Նորիկ Նոըիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերգեյ Լավրովն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդը

«Ականջներիդ օղ արեք» ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ քաղաքականության վերաբերյալ։ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ…
Դիտել

Հայաստանը կարևորում է Մոնղոլիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնումը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոնղոլիայի վարչապետ Լուվսաննամսրայն Օյուն-Էրդենեին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share