ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանն է ներկայացվել Ջերմուկում ստեղծված իրավիճակը

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունը հոկտեմբերի 24-ին այցելել է Ջերմուկ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը:

«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (որին ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)։

Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։

Պատվիրակությունը այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ (կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով)։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Նեդ Փրայս

Հաջորդը

Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Առցանց անմաքս առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում…
Դիտել

«Իմացեք, մենք մի գիշեր կարող ենք գալ,սա վերաբերում է ոչ միայն Հունաստանին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, ասել է, որ Անկարան Աթենքի հետ այս…
Դիտել

ՀՀ-ն հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման, իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու իրավունքի իրացումը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի կապակցությամբ․ «30 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին, «ԽՍՀՄ կազմից միութենական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share