ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆեր (ԱՄՆ), Իգոր Խովաև(ՌԴ)) հետևյալ հայտարարությունն են տարածել՝ կապված հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հետ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտահոգված հետևում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի վերջին միջադեպերին, ներառյալ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությանը: Համանախագահները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են անում անհապաղ թուլացնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից ու գործողություններից և կատարել նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության և հրադադարի հաստատման համատեղ մյուս համաձայնությունների բոլոր դրույթները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ անգամ նշում են հակամարտության հիմնական առանցքային խնդիրների՝ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունն ու կողմերին կոչ անում համանախագահների հովանավորությամբ հնարավորինս արագ վերադառնալ բանակցություններին: Համանախագահները կրկին առաջարկում են իրենց միջնորդությամբ կազմակերպել ուղիղ երկկողմ խորհրդակցություններ, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթություններն առանց նախապայմանների:  

Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են իրենց աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի ու նրա թիմի շարունակական ջանքերին»,- նշվում է հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանն ու Տոլվո Կլաարին քննարկել են Ադրբեջանի ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը

Հաջորդը

Երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք

Առնչվող նյութեր
Դիտել

Շարքային Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին․ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարություը տեղեկացնում է, որ հունիսի 8-ի առավոտյան, մառախուղի պատճառով տեղանքում ապակողմնորոշված և Ադրբեջանի վերահսկողությսն տակ գտնվող…
Դիտել

Ահազանգ օդանավակայանում պայթուցիկ սարքի վերաբերյալ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 15։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված։…
Դիտել

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Նախօրեին Սյունիքում Ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և տարածքային ամբողջականությունը խախտելու դեպքի առթիվ քրեական գործ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share