Եգիպտացորեն, սոյայի պտուղ. ներմուծվող մի շարք ապրանքներ կազատվեն սահմանին ԱԱՀ գանձումից

Հայաստան ներմուծվող մի խումբ ապրանքներ, որոնք արտադրության համար պետք է ծառայեն որպես հումք, կազատվեն սահմանին ավելացված արժեքի հարկի գանձումից: «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման համար նախագծում ավելացվել են որոշ ծածկագրեր՝ եգիպտացորեն, սոյայի պտուղներ և այլն:

«Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում կիրառվում են թռչնամսի կերի պատրաստման գործընթացում: Եվ արտադրական այս շղթայում ավելացված արժեքի հարկից ազատումը մեր տնտեսվարողներին որոշակիորեն ավելի դրական մրցակցային վիճակ կտա, ինչն էլ հնարավորություն կստեղծի նրանց ավելի մրցունակ գին սահմանել»,-ասաց փոխնախարարը:

Հայաստանը թռչնամսի մասով ինքնաբավության ցածր մակարդակ ունի: Փոխնախարար Գևորգյանի խոսքով՝ փոփոխությունը միտված է հնարավորություն տալու տեղի արտադրողներին՝ ունենալ ավելի մրցունակ ինքնարժեք, որի արդյունքում կլինի ավելի բարձր ինքնաբավության մակարդակ:

Այդ հումքերն ազատվում են սահմանին ԱԱՀ-ով գանձումից, իրացման փուլում արդեն ԱԱՀ-ն գանձվում է:

Հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին, այն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտարարություն Ալեն Սիմոնյանի վարքագիծը ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննելու պահանջով

Հաջորդը

ԳՐԵԿՈ-ն Հայաստանի կատարողականում՝ Կոռուպցիայի դեմ պայքարում, առաջընթաց է գրանցել

Առնչվող նյութեր
Դիտել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է (տեսանյութ)

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով: Փետրվարի 1-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը…
Դիտել

ՀՀ վարչապետը ներկայացրել է խաղաղության պայմանագրի՝ հայկական կողմի տեսլականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մանրամասներ է հայտնել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներից.  «Մեր տեսլականը հետևյալն…
Դիտել

Մեսսին կրկին լավագույնն է

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին Լոնդոնում ընթացող մրցանակաբաշխության ժամանակ ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվեց 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ «Ոսկե…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share