Եթե որևէ մեկն անպատիժ կարող է հարձակվել ՀՀ վրա, ուրեմն ցանկացած մեկը անպատիժ կարող է հարձակվել ՌԴ վրա․ Նիկոլ Փաշինյան

Պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի մեր սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ, ՌԴ-ն կամ ՀԱՊԿ զորքերը չցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորությունները, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց դա կնշանակի, որ այդ կազմակերպությունը կամ որևէ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին։

«Եթե ինքն իր միջազգային պարտավորությունը չի կատարում, դա ո՞նց եք հնարավոր համարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը

Փաշինյանը նաեւ նշեց․ «ՌԴ նախագահը նաև հրապարակային հայտարարել է և ինձ հետ աշխատանքային քննարկումների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ համար։ Եվ, այո, ցավալի փաստ է, որ Ադրբեջանն այդ կարմիր գիծը հատել է։ Եվ ես անհավանական եմ համարում, անհնարին եմ համարում, որ Ռուսաստանի Դաշնությունը իր պայմանագրային պարտավորությունները չկատարի։ Այդ պայմանագրային պարտավորությունների ամբողջ իմաստն ու մեկնաբանությունն այն է, որ հարձակումը ՀՀ վրա հարձակում է ՌԴ վրա։ Դա գրված է թղթի վրա։ Սա նշանակում է, որ եթե որևէ մեկն անպատիժ կարող է հարձակվել ՀՀ վրա, ուրեմն ցանկացած մեկը անպատիժ կարող է հարձակվել ՌԴ վրա»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի նախընտրական այս շրջանում մեր ժողովուրդը չկանգնի նոր պառակտումների և եղբայրատյացության դրսևորումների առջև․ Գարեգին Բ

Հաջորդը

ԱյԹրաք․ հայկական նոր ստարտափ (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Ոչ մի ներքին հարցով տասնամյակներ շարունակ չեն զբաղվել միջազգային կառույցները. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղի…
Դիտել

Հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է 761.8 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվար-մայիս ամիսների համար նախանշվել էր (պլանավորվել էր) հավաքագրման ենթակա 714.9…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share