Եղեգիս-1 քարայրում հայ-գերմանական արշավախումբը մոտ 6000 տարեկան կենդանիների ոսկորներ է հայտնաբերել

Վայոց ձորի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր -կացարանի  տարածքներում հայ-գերմանական համատեղ արշավախումբը հետաքրքիր և արժեքավոր բացահայտումներ է կատարել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում արշավախմբի ղեկավար Կարեն Ազատյանն ասաց, որ այս տարվա պեղումների արդյունքում քարայրից գտնվել է մոտ 7000 կենդանու ոսկոր, որոնց մի մասն արդեն իսկ նույնականացվել է:

«Դրանք 6000 տարեկան կատվազգիների, արջի, խոշոր եղջերավոր կենդանիների ոսկորներ են:  Փաստն այն է, որ  Եղեգիս-1 քարայրն օգտագործվել է որպես ժամանակավոր կացարան»,-ասաց նա:

Ազատյանը պատմեց, որ դեռ 2019 թվականին կենսաբան, դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանի հետ Վայոց ձորում փորձել են գտնել հնագույն մարդու բնակեցման հետքեր:

«Միասին կատարեցինք կարճ հետախուզական աշխատանք `գտնելու համար քարայր-կացարաններ, քանի որ փորձը ցույց է տվել, որ հնագույն մարդիկ առաջինը քարայր-կացարաններում են ժամանակավոր բնակություն հաստատել: Շատին-Եղեգիս գյուղի միջակայքում գտնվեց մի ժայռածածկ փոքր քարայր, որտեղ գետնի մակերեսից հայտնաբերվեցին օբսիդիանից քարե գործիքներ, որոնց տիպաբանական վերլուծության արդյունքում ենթադրեցինք, որ դա կարող է լինել քարե դարի փուլին պատկանող հնավայր»,-ասաց հնագետը` հավելելով, որ խումբը տեղում մեկ մետր խորությամբ փոսորակ է բացել և հայտնաբերել բավական հարուստ ոսկրաբանական նյութ`քարե գործիքներ, մոխրաշերտեր:

«2021 թվականին նյութն ուղարկեցինք Գերմանիա` ռադիոածխածնային վերլուծության, և այս տարի պատասխանը եկավ, որ գտածոները թվագրվում են Ք.ա. 4000 տարվա: Էնեոլիթյան ժամանակաշրջանի հետ կապված մեր ենթադրությունները ճիշտ դուրս եկան»,-պատմեց Ազատյանը:

Նա նշեց, որ  Վայոց ձորում մինչ այդ նման ժամանակաշրջանի հնավայր միայն Արենի 1 քարայրն էր:

«Մենք այս տարի ևս հետախուզական աշխատանքներ կատարեցինք և Շատին գյուղում հայտնաբերեցինք երկրորդ քարայր-կացարանը: Ճիշտ է՝ դեռ թվագրություն չկա, բայց տիպաբանական վերլուծության արդյունքում գրեթե 50 տոկոսով դա ևս նույն ժամանակահատվածին է վերաբերվում»,-ասաց հնագետը` հավելելով, որ Էնեոլիթյան մարդու միգրացիոն ուղիներից մեկը, բացի Արենիից, Շատինից,  եղել է նաև Եղեգիսի կիրճը:

«Եղեգիսում պեղումներն արդեն իսկ ավարտվել են, բայց դրանք անպայման շարունակություն կունենան հաջորդ տարիների ընթացքում»,-հավելեց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու անդամի

Հաջորդը

Հենրիխ Մխիթարյանն իր ստորագրությամբ մարզաշապիկ է նվիրել Հռոմի Պապին

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիր պատգամավորի ներկայացրած նախագիծը

Ազգային ժողովը ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որով խստացվում են պատմության և մշակույթի հուշարձանների…
Դիտել

Լավորվի և Ալիևի փաստաբանների ջղաձգումները

Սերգեյ Լավրովն իր հայտարարությամբ այսպես ասած ռեստարտ արեց Հայաստանի իր փաստաբաններին։ Լավրովի հայտարարությունից անմիջապես հետո՝ ընդդիմության քարոզիչները աղմուկ…
Դիտել

Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի պատրաստվում հրաժարական տալ։ Այս մասին նախարարաը հայտարարել է լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով…
Դիտել

Երևան-Իջևան ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 16-ին, ժամը 14:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share