Եղեգնաձորի երկու բնակչի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Եղեգնաձոր համայնքի երկու բնակչի առողջությանը ծանր և միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2023թ․ փետրվարի 11-ին՝ ժամը 23։40-ին, «Եղեգնաձոր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Եղեգնաձոր համայնքի 33-ամյա բնակիչը՝ «ձախ ազդրի վերին երրորդականի ծակած-կտրած վերք» և վերջինիս 32-ամյա ազգականը՝ «որովայնի խոռոչը թափանցող, ծակած-կտրած վերք» ախտորոշումներվ, տեղափոխվել են նշված բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի և 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, պարզվել են նաև դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով նույն համայնքի բնակիչ է՝ ծնված 1985թ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023թ․ փետրվարի 11-ին Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցում գործող մթերային խանութում վիճաբանություն է տեղի ունեցել ենթադրյալ հանցագործությունը կատարած 38-ամյա տղամարդու և 32-ամյա տղամարդու միջև, որից հետո վերջիններս՝ յուրաքանչյուրն իրենց ընկերների և ազգականների հետ, ուղևորվել են Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 126-րդ կմ հատվածից դեպի աջ գտնվող ամայի տարածք: Այնտեղ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում 38-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Եղեգնաձոր համայնքի 32 և 33-ամյա բնակիչներին, այնուհետև «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի։

Նախաքննության ընթացքում կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին (անձանց), ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող կտրող-ծակող առարկան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջության առաջնային պահպանման օղակում ներդրվող ծրագրերը ներկայացվել են Շիրակի մարզում

Հաջորդը

394 հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում

Առնչվող նյութեր
Դիտել

Գերիների անհապաղ վերադարձի հարցով ՀՀ ՄԻՊ-ը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր գերիների անհապաղ վերադարձի հարցով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Եվրոպայի խորհրդի…
Դիտել

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը մերժվեց

Ազգային ժողովը մերժեց Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու՝ «Հայաստան» խմբակցության որոշման նախագիծը։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել են…
Դիտել

Մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի շինարարությունը

2023 թվականին մեկնարկել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածի (Մ-1 միջպետական ճանապարհ, կմ29+600-կմ37+545)…
Դիտել

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մերձբալթյան երկրներ

Մարտի 27-31-ն ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այց կկատարի Լատվիայի Հանրապետություն, Լիտվայի Հանրապետություն և Էստոնիայի Հանրապետություն: «Արմենպրես»-ին այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share