ԵՄ-ն պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը.ԵՄ խոսնակ

Եվրամիության խոսնակ Պիտեր Ստանոյը հայտարարություն է տարածել: 

«Բոլոր կողմերը պետք է հետ քաշվեն դեպի մայիսի 12-ից առաջ իրենց զբաղեցրած դիրքերը, և երկու կողմերը պետք է ներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցություններում։ Մենք շարունակում ենք հորդորել Ադրբեջանին՝ առանց հետաձգելու ազատել բոլոր ռազմագերիներին և անազատության մեջ պահվող անձանց։ Մենք ողջունում ենք լարվածությունների թուլացմանը միտված բոլոր ջանքերը, այդ թվում՝ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության վերաբերյալ առաջարկները։

ԵՄ-ն պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում»,- նշված է հայտարարության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը

Հաջորդը

Երեւանում ծառն ընկել եւ մասամբ փակել է երթեւեկելի գոտին

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը

Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։ Հայաստանից Արցախ գազամատակարարումը,…
Դիտել

Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է Ռեյկյավիկում Նիկոլ Փաշինյանի ելույթին․ «Նիկոլի ելույթը Ռեյկյավիկում դավաճանական էր՝ Արցախի մասով, եւ…
Դիտել

Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ ԼՂ կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, իսկ հակամարտությունը կարգավորված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share