ԵՊՀ-ում բացվել է ամերիկյան հետազոտությունների կենտրոն

Դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մաանկացել է ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը եւ ԵՊՀ-ում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։

2019-ին դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ն ձեռնամուխ եղավ ամերիկյան հետազոտությունների կենտրոնի եւ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ձեւավորման աշխատանքներին։

«Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրել ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, եւ արդյունքում նրանք ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կարողանում են առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակաքաղաքական իրողությունները»,-ասաց դեսպան Թրեյսին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ահազանգ ռումբի մասին

Հաջորդը

Բախվել են բեռնատարներ

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆեյսբուքը ջնջել է ադրբեջանական հաշիվներ

Ֆեյսբուքը ջնջել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ կապված սոցցանցային էջեր։ Այս մասին տեղեկանում ենք Ֆեյսբուքի տարածած մամուլի հաղորդագրությունից։ Հայտնի…
Դիտել

ՀՀ նախագահը դիմել է սահմանադրական դատարան

Նախագահ Արմեն Սարգսյանը առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության…
Դիտել

Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարրաությունը «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share