Երեւանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ իր մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղաահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և մերձակա հատվածներ, ադրբեջանական զինված ուժերի ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակը։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի հայության համար միտումնավոր ստեղծվող հումանիտար խնդիրները և Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելուն ուղղված գործողությունները։

Ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այդ համատեքստում ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղհասարակության նամակը Ընդերքի մասին վիճահարույց օրինագծի վերաբերյալ

Հաջորդը

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրվի 23 մլն եվրո

ՀՀ-ԵՄ երկկողմ գործակցության շրջանակներում կստորագրվի «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիրը։ Ըստ այդմ, ԵՄ բյուջեից կտրամադրվի…
Դիտել

Բացահայտվել է պետական դավաճանություն կատարելու հերթական դեպք (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության և քննչական դեպարտամենտների աշխատակիցների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական ու համակցված քրեադատավարական միջոցառումների արդյունքում պարզվել է,…
Դիտել

Գնել Սանոսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։…
Դիտել

ՉԼ․Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը եզրափակիչում է

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ դուրս եկավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մանչեսթեր Սիթին» ընդունեց…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share