Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանի կողմից մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին  միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից։

«Մարտական հենակետեր սնունդ մատակարարող երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը մայիսի 28-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: Դատարանը սպասում է Ադրբեջանի պատասխանին: Այս պահին հաստատվել է, որ տղաները գտնվում են Բաքվում և ակնկալվում է, որ առաջիկա օրերին պատասխան կստանանք»,- հայտնեցին գրասենյակից:

Մայիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք և առևանգել 2 հայ զինծառայողների, որոնք սնունդ էին մատակարարել մարտական դիրքեր։ Ադրբեջանում առևանգված հայ զինծառայողների նկատմամբ շինծու քրեական գործեր են հարուցել՝ նրանց ներկայացնելով որպես «դիվերսանտ»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սարալանջի փողոցում հունիսի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9 կմեկնի Մոսկվա. Պալտով

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ․ Ազատություն

Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։ Այս մասին Տավուշի մարզից հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։ Նշվում է,…
Դիտել

Ամբողջ արդարադատությունը հայտնվեց փակուղում․ Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազդագիր» կայքի համար մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share