Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի հետ

Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ:

Պատվիրակության կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Թբիլիսիի քաղաքապետը նշել է, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրեր:

Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է տարբեր ոլորտներում Թբիլիսիի հետ գործակցության խորացումը: Լևոն Հովհաննիսյանը նաև նկատել է, որ երկու մայրաքաղաքներում մշակութային օրերի անցկացումը նոր որակ կհաղորդի ինչպես բարեկամական, այնպես էլ գործընկերային կապերին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էլեկտրոմոբիլները ավելի էժան գնով կներկրվեն

Հաջորդը

Տեղի է ունեցել Միրզոյանի և Լավրովի հեռախոսազրույցը

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ-ում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: Նման գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել…
Դիտել

Հայաստանում ոչ ռեզիդենտների ավանդներն աճել են ավելի քան 70 տոկոսով

Հայաստանում ոչ ռեզիդենտների ներդրած ավանդների ծավալն աճել է 70,4 տոկոսով: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասուլիսում ասաց ԿԲ…
Դիտել

Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը տեղեկացնում է, կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի  քարտուղարներ Արմեն Գրիգորյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share