Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել

Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել: Այս մասին հայտնում է Առաջին ալիքը:

Միջինում, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է Հայաստանի հանրային հեռուստատեսության կողմից կազմակերպված մրցույթը, ընդ որում՝ մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է արձանագրել:

4-14 տարեկան երեխաները հեռուստադիտողների 18,5%-ն են կազմում, ինչը ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ տարիների միջին ցուցանիշը: Կրկնապատկվել են նաև 15-24 տարեկան հեռուստադիտողների դիտումները:

Մրցույթի առցանց դիտումները ևս գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը. ուղիղ հեռարձակումը 2021 թվականի համեմատ 4 անգամ ավելի շատ մարդ է դիտել:

Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթը հեռուստատեսային վարկանիշով աննախադեպ է նաև Հայաստանի հեռուստատեսության պատմության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները

Հաջորդը

ՊՆ-ում հանդիպել են ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Անթալիայում հանդիպել են ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարները

Մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…
Դիտել

Հայաստանը Սիրիա է ուղարկել մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը

ԱԻՆ-ը կազմակերպել է մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը Սիրիա Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի…
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին…
Դիտել

Աշտարակի ԲԿ-ին ռենտգեն սարքավորում է նվիրաբերվել

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Աշտարակի բժշկական կենտրոնում Միացյալ Նահանգներից ժամանած բժիշկների պատվիրակության հետ միասին մասնակցել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share