ԶԱՀ շահառուները կմասնակցեն «Երևանի գինու օրեր» փառատոնին

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցող շահառուների հետ միասին առաջին անգամ մասնակցելու է «Երևանի գինու օրեր» փառատոնին հունիսի 3-5-ը։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից։

Պատերազմում զինհաշմանդամություն ձեռք բերած մեր շահառուները երեք օր շարունակ տաղավարում ցուցադրելու և վաճառելու են իրենց ձեռագործ աշխատանքները, պատմելու են իրենց բիզնեսի, նպատակների և ապագայի պլանների մասին։ Նրանցից մի քանիսը բիզնեսը սկսել են պատերազմից հետո, ոմանք էլ նախկինում սկսած աշխատանքը նոր գաղափարներով և եռանդով շարունակում են նաև այսօր։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ ճանաչելի դարձնելու մեր տղաների պատմությունները։

Փառատոնի շրջանակներում ներկայացվելու է նաև հիմնադրամի առաքելությունը, կատարած աշխատանքը, ապագայի տեսլականն ու ծրագրերը։ Ցանկացողները կարող են նաև նվիրաբերություն կատարել Հիմնադրամին տեղում՝ կանխիկ կամ քարտային փոխանցման եղանակով։

Սիրով սպասում ենք Ձեզ մեր տաղավարում՝ Թումանյան փողոցի հատվածում՝ հունիսի 3-ին, 4-ին եւ 5-ին՝ յուրաքանչյուր օր ժամը 16։00-ից մինչեւ 23։00-ն։

ԶԱՀ-ի մասին.

ԶԱՀ-ը ստեղծվել է 2017 թվականին ապրիլյան քառօրյայից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

ԶԱՀ-ի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրաբերություններից, որոնք ստանում ենք աշխարհասփյուռ հայությունից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Հաջորդը

Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Առնչվող նյութեր
Դիտել

«Հյուսիս-Հարավ» ճանապարհից գողացել են տարբեր տրամաչափի և երկարության մետաղյա խողովակներ

Դեկտեմբերի 9-ին, ժամը 01.45-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Բաբաջանյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմքով ձերբակալել և, «ԳԱԶել»…
Դիտել

ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել բանակին նվիրված հուշադրամներ (լուսանկարներ)

ՀՀ կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամ: Դրանք են` Հայոց բանակի կազմավորման…
Դիտել

Տեղի է ունեցել զեղչերի իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղված քննարկում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում էր հրավիրվել զեղչերի և այլ ակցիաների իրականացման ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ: Միջոցառմանը…
Դիտել

Խաղաղության օրակարգը խաբկանք է իշխանությունների համար

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ խաղաղության օրակարգը խաբկանք է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share