Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի, նրանք կարող են վերադառնալ Հայաստան, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունը հաստատեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը

«Նախկինում երբեք այս հոդվածը համաներման տակ չի ընկել հասկանալի պատճառներով։ Եվ թվում է, թե այս իմաստով ամենաանպատեհ ժամանակաշրջանն է՝ պատերազմից հետո ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում։ Բայց այս որոշումը մենք կայացրել ենք նաև հետևյալ նկատառումով՝ մեր բանակը, զինված ուժերը հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ։ Եվ ըստ էության սա մեզ բոլորիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել և այդ կետից գնալ առաջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ շատ կարևոր է նաև արձանագրել մի շատ տխուր վիճակագրություն։ ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց ճնշող մեծամասնությունը՝ 90 և ավելի տոկոսը, հետախուզվում են հենց այդ հոդվածով։

«Բայց տվյալ դեպքում ուզում եմ ընդգծել, որ համաներումը տարածվում է 27 տարին լրացած անձանց վրա։ Այստեղ խոսքը մեծամասնամբ գնում է այն քաղաքացիների մասին, ովքեր հանրապետությունում չեն և չեն կարողանում վերադառնալ այս քրեական հետապնդման և քրեական գործի պատճառով։ Մենք նաև հաշվի առնելով մեր ընթացիկ իրավիճակը, հաշվի առնելով այն, որ մեր բանակում բարեփոխումների գործընթաց է սկսվել, ճիշտ ենք համարում այսպիսի քաղաքական որոշման կայացումը»,- ավելացրեց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գիտության ֆինանսավորումն ավելացվեց

Հաջորդը

1500 ուսուցիչ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԺ-ում քննարկվում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը. ՈՒՂԻՂ

Նորընտիր Ազգային ժողովը շարունակում է առաջին նստաշրջանը: Խորհրդարանը շարունակում է քննարկել մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:
Դիտել

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ ՄԻՊ մշակած նախագծերի փաթեթն ուղարկվել է ԱԺ

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային…
Դիտել

Մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում…
Դիտել

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն (տեսանյութ)

Ապրիլի 28-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն: ԱԽ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share