Գիտության ֆինանսավորումն ավելացվեց

Գիտության ոլորտում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար, բոլոր մակարդակներում աշխատավարձերի բարձրացում է լինելու։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Աստիճանական բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակվում, որով 2022 թվականից մինչև 2025 թվականն էականորեն փոխվելու են բազային աշխատավարձերի դրույքները»,- ասաց Ավինյանը:

Փոխվարչապետի խոսքով բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը, որովհետև համեմատած մյուս ոլորտների հետ՝ գիտությունը գրավչություն չունի։

«Եվ եթե մենք նայենք ընդհանուր, թե ովքեր են գիտությամբ զբաղվում, կտեսնենք, որ գիտությամբ զբաղվող անձանց միջին տարիքը շատ բարձր է։ Եվ ընդհանուր առմամբ այդ երիտասարդացման գործընթացը տեղի չի ունենում գիտության մեջ»,- ասաց ՝ փոխվարչապետը։

Նա նաեւ նշել է, որ աշխատավարձերի վերանայման արդյունքում կարողանալու են գրավչությունը մեծացնել, ավելի շատ երիտասարդներ են գնալու դեպի գիտություն։ Բացի դա, թեմատիկ գիտական աշխատանքների շնորհիվ ավելի շատ գումար կվաստակեն գիտությամբ զբաղվողները։

Կառավարության այսօրվա որոշմամբ վ գիտության ֆինանսավորումն ավելացվեց 2,78 մլրդ դրամով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Covid-19. Թարմ տվյալներ

Հաջորդը

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Առնչվող նյութեր
Դիտել

Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա։ Այս մասին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ արդարադատության…
Դիտել

Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն. ՄՊՀ

հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի…
Դիտել

Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ դեկտեմբերի 19-ի հրամանով՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությանում (նախկինում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությանում) ինքնավար պաշտոն…
Դիտել

ՀՀ նախագահը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանում գնացքների բախման կապակցությամբ: «Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share