Զրո հանդուրժողականություն՝ ապօրինի վարքագծի նկատմամբ. Ա. Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 14-ին նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը: Մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները:

Նախարար Ա. Փամբուխչյանը ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները, հանձնարարել՝ խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն:

«Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու հարցում լինել սթափ և հետևողական, բացահայտել և հնարավորինս վերացնել մեր և այլ անձանց կողմից թույլ տրված սխալները»,-նշել է գերատեսչության ղեկավարը:

Ա. Փամբուխչյանն ընդգծել է աշխատանքային բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

«Իմ կողմից անելու եմ ամեն ինչ՝ նախարարության բոլոր աշխատակիցների համար ապահովելու մրցակցային, արդար մթնոլորտ: Ապօրինի վարքագծի նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն»,-ասել է նախարարը:

ԱԻՆ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզային փրկարարական վարչություններ, կհանդիպի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց խնդիրներին և հուզող հարցերին ծանոթանալու և համապատասխան լուծումներ տալու նպատակով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ

Սեպտեմբերի 30-ին N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ անցկացվել են մարտավարամասնագիտական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ…
Դիտել

ԱՄՆ կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին վերադառնալ առարկայական քննարկումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի հայտարարությունը. ԱՄՆ-ն դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share