Էդուարդ Սպերցյանը գալիս է

Ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Էդուարդ Սպերցյանի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի 20-ամյա կիսապաշտպանը կհամալրի ազգային հավաքականի շարքերը և կմիանա երկրի գլխավոր թիմին մարտին՝ Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար: Էդուարդ Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին՝ Կրասնոդարում: 2018 թվականից սկսել է հանդես գալ «Կրասնոդարի» երկրորդ թիմում: 2020 թ. սեպտեմբերին, «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում Ռուսաստանի ֆուտբոլի ազգային լիգայում հաջողությամբ հանդես գալով (դառնալով 12 գոլի հեղինակ), նշել է իր նորամուտը «Կրասնոդարի» հիմնական թիմի կազմում՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի՝ «Խիմկիի» դեմ խաղում: 2020 թ. հոկտեմբերին նշել է նորամուտը նաև եվրոպական մրցասպարեզում՝ փոխարինման դուրս գալով ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Չելսիի» դեմ խաղում:

Ընդհանուր առմամբ, Էդուարդ Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 5, Չեմպիոնների լիգայում՝ 2 հանդիպում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արոնյանը նույն տեղում է

Հաջորդը

13 տարվա ուրվականը

Առնչվող նյութեր
Դիտել

Թուրքիայում հայտարարել են, որ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար

Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն՝ այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ «Արմենպրես»-ի…
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը կմասնակցեն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն եռակողմ հանդիպում չի նախատեսվում․ Պեսկով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կմասնակցեն Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share