Էլեկտրաէներգիան կթանկանա. ՀԾԿՀ-ն հաստատեց

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում կայացվեց սպառողների համար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

 էլեկտրաէներգիայի միջին կշռված սակագինը կավելանա 4.7 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):

Սոցիալապես անապահովների համար (կազմում են բնակիչ-բաժանորդների 11%-ը) սակագինը կմնա անփոփոխ: Ցերեկային և գիշերային սակագները կշարունակեն մնալ համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ

Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագինը կավելանա 1.5 դրամ/կՎտժ-ով: Ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ:

Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (կազմում են բնակիչ-բաժանորդների 25%-ը) համար սակագինը կավելանա 3.5 դրամ/կՎտժ-ով: Ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ:

Իսկ 400 կՎտժ –ից ավելի սպառում ունեցողների համար  սակագներն ավելացնել են 5.5 դրամ/կՎտժ-ով: Ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝  գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են իրականացրել Երևանի 15 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

Հաջորդը

Արցախի բնակիչը հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքում

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրում է ադրբեջանական իշխանության մարմինների ելույթները

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու…
Դիտել

ՃՏՊ Վերնաշեն գյուղի մոտակայքում․ կան տուժածներ և զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 1-ին, ժամը 19։46-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է…
Դիտել

Կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են. Արման Թաթոյան

ՀՀ կառավարության ղեկավարի երեկվա հայտարարությունները խիստ վտանգավոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար: Այս մասին նշել է նախկին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share