Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավոր

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները: Այս տուրում հաղթել են միայն Մարիամ Մկրտչյանը և Պոլինա Կոբակը: Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի և Աննա Սարգսյանի խաղերը ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը 5 հնարավորից վաստակել են 4 միավոր: Առաջատարները` Լեհաստանի և Ռումինիայի ներկայացուցիչները, ունեն 4,5 միավոր:

Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է Չեռնոգորիայում: Այն կեզրափակվի մարտի 29-ին: Առաջնությանը մասնակցում են 34 եվրոպական երկրի 140 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո: Առաջին տեղը զբաղեցրած շախմատիստը կստանա 10.000 եվրո:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թալիշում Ալիևի ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ՝ դժվար է որակել․ Փաշինյան

Հաջորդը

Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կատար 2022. Արգենտինան նվաճեց չեմպիոնի կոչումը

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում ուժերը չափեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի…
Դիտել

Նպատակը պետք է լինի հայկական ֆուտբոլը, ոչ թե Հենրիխ Մխիթարյանին վերադարձնելը․ Օզբիլիս (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, որը հայտարարել է ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share