Էրդողանի խոսնակը ՀՀ-ի հետ սահմանների մասնակի բացումը կրկին կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ

Թուրքիայի նախագահի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում պատասխանել է նաև ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին հարցին:

Լրագրողը հետաքրքրվել է, թե արդյո”ք հայ-թուրքական գործընթացը դանդաղել է վերջին շրջանում, ինչին ի պատասխան՝ Քալընը նախ հիշեցրել է Պրահայում ՀՀ վարչապետի ու Թուրքիայի նախագահի հանդիպման մասին` ասելով.

«Դա այս գործընթացի ամենակարևոր հանդիպումներից մեկն էր, քանի որ դեմ առ դեմ հանդիպմանը տրված ցուցումները, մասնավորապես՝ գործընթացն առաջ տանելու համար անհրաժեշտ տեխնիկական աշխատանքներն ամբողջացնելու վերաբերյալ ցուցումները ծայրաստիճան կարևոր էին: Մեր հատուկ ներկայացուցիչները՝ դեսպան Քըլըչը և իր գործընկեր Ռուբինյանը այս թեմաները կանոնավոր կերպով քննարկում են: Մեր ԱԳ նախարարն էլ իր գործընկերոջ հետ շարունակում է  խոսել այս թեմայի շուրջ: Այս ամսվա սկզբին էլ սահմանին տեխնիկական պատվիրակությունների հանդիպում տեղի ունեցավ՝ և՛ Թուրքիայի, և՛ Հայաստանի տարածքում»:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի խոսնակը տեղեկացրել է, որ հանդիպման ժամանակ կամուրջի վերանորոգման, սահմանը բացվելու ժամանակ անցուդարձի վերահսկողության, մաքսային վերահսկողության և նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ տեխնիկական նախապատրաստության ուղղությամբ աշխատանք է տարվել:

«2 կողմում էլ արվել են այդ աշխատանքները: Նույնիսկ մերոնք գնացել հակառակ կողմում միասին հաց են կերել: Այս տեսանկյունից հանգիստ կարող ենք ասել, որ դրական գործընթաց է իրականանում: 3-րդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց անցումները թույլատրելը մոտակա ժամանակում հնարավոր իրականացվելիք քայլեր են»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը, սակայն կրկին անգամ բոլոր այս քայլերի իրականացումը կապել է հայ-ադրբեջանական գործընթացի հետ: 

«ՀՀ-ի հետ այդ գործընթացն իրականացնելիս մենք միշտ մի բան ենք ասում՝  ցանկանում ենք, որ ողջ Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար միջավայր ստեղծվի: Դրա համար էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա գործընթացը պետք է անխափան կերպով առաջ գնա»,- նշել է Քալընը:

Քալընի խոսքով իրենց համար ծայրաստիճան կարևոր է, որ 2 գործընթացներն առաջ գնան համաժամանակյա կերպով և Ադդրբեջանի հետ համակարգմամբ: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քիմ Քարդաշյանը նախկին ամուսնուց ամսական 200.000 դոլար ալիմենտ կստանա

Հաջորդը

ԱՄՆ-ն ցանկանում է ուժեղացնել դիրքերը Հարավային Կովկասում

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման…
Դիտել

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն․ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում է հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ։ Ընդ…
Դիտել

Համակերպվել էիք, որ «պիպետկով կաթացնեն» այնքան զենք, ինչքան պետք է. Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

ԱԺ-ում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ բանավեճ եղավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Քրիստինե Վարդանյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share