Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկանալ բանակցային գործընթացից. Արթուր Հովհաննիսյան

«Դուք ականատես եք եղել, որ թե ՀՀ վարչապետը, թե այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա և ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագներին, որոնք այսօր կան Հայաստան-Ադրբեջան երկխոսության գործընթացում։ Մենք, ըստ էության, չենք ստացել որևէ պատասխան»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չի ընդդիմությունը տեղեկացված ընթացող հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններից։

«Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը և հավելեց, որ տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն։

Հովհաննիսյանի գնահատմամբ՝ աշխատանքային ընթացակարգերով բանակցային գործընթացին ծանոթանալուց հրաժարվելը ընդդիմության կողմից պատասխանատվությունից խուսափում է։

Պատգամավորը հիշեցրեց, որ երեկ պաշտոնատար անձինք ԱԺ-ում էին, և  ընդդիմադիրները կարող էին ստանալ իրենց հարցերի պատասխաննները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարներին զիջում են կես միավոր

Հաջորդը

Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։…
Դիտել

Անտաշություն է Հարավային Կովկասում իրավիճակին միջամտելու՝ Արևմուտքի փորձերը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման դեպքում կիրականացվեն ՌԴ-ի հետ համատեղ…
Դիտել

Թուրքիան հայտարարում է գլոբալ կայունության համար ՆԱՏՕ-ի ընդլայնմանն աջակցելու մասին

Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի աշխարհագրական ընդլայնմանը` աշխարհում կայունություն ապահովելու համար: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share