Թիմ Լոութենը Մեծ Բրիտանիային կոչ է արել ռազմական հանցագործությունների համար պատժամիջոց կիրառել Ադրբեջանի դեմ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բարեկամական խմբի բոլոր անդամների անունից Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել խմբի ղեկավար Թիմ Լոութենը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանը նոր դաժան հարձակումներ է ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որը ձգվում է Սյունիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզերով: Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլեւ քաղաքացիական համայնքներին եւ ենթակառուցվածքներին։ Այդ հարձակումներն ուղղված էին ոչ թե Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանին, այլ հենց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սուվերեն սահմաններին եւ միանգամայն անհիմն էին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 00: 05-ին, Ադրբեջանի զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ ՝ օգտագործելով նաև անօդաչու թռչող սարքեր:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը դատապարտում է ադրբեջանական ռեժիմի բռնության այս վերջին գործողությունը և իր խորը մտահոգությունն է հայտնում զոհերի և նրանց ընտանիքների համար»,- նշված է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամական խումբը կարծում է, որ այս ագրեսիան հստակ հաշվարկված էր, քանի որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայի իրադարձությունների, իսկ վերջերս՝ թագուհի Եղիսաբեթի մահվան կապակցությամբ համատարած սգի վրա: Նշում են, որ նման ագրեսիվ օպորտունիզմը պետք է դատապարտվի ամենավճռական ձեւով եւ ստանա վճռական պատասխան:

«Շատ հրատապ անհրաժեշտություն կա, որ միջազգային հանրությունը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, դատապարտի Ադրբեջանին և պատասխանատվության կանչի նրան այդ վերջին ռազմական հանցագործությունների համար։ Մենք խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանը միանալ մյուս երկրներին ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան և պատժամիջոցներ սահմանել այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր չարդարացված գործողությունները։ Մենք նաև խնդրում ենք Մեծ Բրիտանիայի կառավարությանն աջակցել Միավորված ազգերի կազմակերպությանն ուղղված խնդրանքին’ այս հարցը քննարկել ԱԽ արտակարգ նիստում և աջակցել ռազմական գործողությունների դադարեցմանը»,- նշված է հայտարարության մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱԺ-ն ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» նոր օրինագիծը

Հաջորդը

Հորդորում ենք չհրապարակել տեսանյութեր մարտական գործողությունների գոտուց, չվտանգել զինվորականների կյանքը. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանի գործողությունները հակասում են Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին

Ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների…
Դիտել

Քրեական ոստիկանության ծառայողները բացահայտել են թմրավաճառության դեպքեր (տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրին…
Դիտել

Պետք է երկարաժամկետ լուծման հանգել. Շոլց

Նիկոլ Փաշինյանը համապարփակ ռեֆորմների գործընթաց է սկսել իր երկրում, այս ճանապարհին Գերմանիան շարունակելու է օգնել Հայաստանին իր հնարավորությունների…
Դիտել

Իսկ Լուկաշենկոն ու՞մ է պետք. Ռուստամ Բաքոյան

Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությանը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share