Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ցավակցություն է հայտնել պայթյունի կապակցությամբ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցական գրառում է կատարել նախօրեին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի կապակցությամբ,հայտնում է 1lurer.am-ը:

Քըլըչը Twitter-ում արած գրառման մեջ նշել է. 

«Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»։

Նշենք, որ գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչն իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առողջապահության նախարարությունը թարմ տվյալներ է հրապարակել

Հաջորդը

ԱԻՆ մամուլի խոսնակը հերքում է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը․ Արա Այվազյան

Կայացել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը։ Ներկայացնում ենք…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share