Ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննվի. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադառնալով Սյունիքի մարտական գործողությունների ժամանակ գերեվարված հայ զինծառայողների հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննվի։

«Կներեք, ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Եվ պետք է հստակ բոլոր դեպքերը քննվեն։ Գուցե մենք այստեղ նաև սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի, ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Եվ յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք այդ դեպքի հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք։ Օրինակ՝ ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է և գերեվարվում է, նրան ոչ մի պահանջ չի կարող լինել»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բանակի բուժծառայությունը հիրավի փառավոր ու սխրալի ճանապարհ է անցել. Սուրեն Պապիկյան

Հաջորդը

Վրաստանի ԱԳ նախարարը բանակցել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին:…
Դիտել

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք». այս ուղերձով Սաղմոսավանքի բակում տեղի է ունեցել հատուկ կարիքներ ունեցող…
Դիտել

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Սուրմալու»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share