Իմ մոտ, բացի այն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել․ Աղազարյանը Վարդանյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթւոմ մեկ-երկու դրվագ պատմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ հարաբերություններից. «Երբ ես ՀՅԴ անդամ էի, Աղվան Վարդանյանի հետ շփվել ենք, ես իր մասին շատ դրական կարծիքի էի՝ գրագետ, պատրաստված, միգուցե, մի քիչ մեծամիտ, դա էլ, երևի, պայմանավորված էր իր ներքին կարողությունների գնահատականով»,- ասաց նա։

Աղազարյանը պատմեց, որ ՀՅԴ ժողովներից մեկից հետո Աղվան Վարդանյանն իրեն միշտ ողջունել է ասելով. «ողջույն, լուսավո՛ր մարդ». «Անցան ժամանակներ, էլի շփվում էինք, հանդիպեցի իրեն ԱԺ անցակետում, ես զիջեցի տեղն իրեն, ինքն էլ ասաց՝ «միայն ձեր դիակի վրայով»։ Դե, դա կարելի է համարել Աղվան Վարդանյանի սարկազմով մտքերի շարքից, հիմա էլ ասում է՝ «մի մարդ, որ չի հասկանում, թե ինչ է խոսում»։ Հիմա, պարո՛ն Աղվան Վարդանյան, կյանք ենք ապրել, ի՞նչ տրասնֆորմացիա է տեղի ունեցել ձեզ մոտ, ի՞նչ տրանսֆորմացիա՝ իմ մոտ, իմ մոտ, բացի այն, որ բիձայացել եմ, շատ ուրիշ բաներ տեղի չեն ունեցել, իսկ ձեր մոտ տրանսֆորմացիաներ շատ են եղել»,- ասաց Աղազարյանը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալիևն առաջին անգամ կմասնակցի ԵԱՏՄ նիստին

Հաջորդը

Բաքվի և Երևանի միջև համաձայնագիրը պետք է հիմնված լինի երկարաժամկետ լուծումների վրա. ՌԴ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մի քանի համայնքներ

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացնում են, որ գիշերը գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն, Զոլաքար,…
Դիտել

Այս իշխանությունը գործիքներ օգտագործելուց սահման չի ճանաչում․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Մի քանի ամիս շարունակ ՀՀ քաղաքացիները զրկված են եղել իրենց իրավունքների թիվ մեկ պաշտպանից, մինչև հիմա ՔՊ-ն չի…
Դիտել

Ռուսական դավաճանության մասին՝ ծագումով հայի խոստովանությունը

«Այո՛, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դմիտրի Կիսելյովի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share