«Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը». Վիգեն Խաչատրյան

«Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որն ստանձնել է որոշակի պարտավորություններ, և, հետևաբար, իմ սպասելիքները նրանից ավելի շատ է»,– լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երբ «էկոակտիվիստները» փակել էին դեպի Արցախ ճանապարհը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ միջանցքի բացումն օրերի հարց է. «Մտածում էի՝ հիմք ունի, որ այդպես է ասում, բայց, դրա փոխարեն, անցակետ տեղադրվեց։ Նույն Լավրովն ասում էր՝ բացառվում է անցակետը։ Չեմ կարող հասկանալ ՌԴ պահվածքը»,- ասել է նա։ 

Ըստ Խաչատրյանի՝ Արևմուտքը պարտավորություններ չի ստանձնել, այլ երկխոսության հարթակ է տրամադրել. «Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը, որովհետև Հայաստանի սպասելիքներն ավելի շատ են հենց Ռուսաստանից, քանի որ մենք մենք ստրատեգիական հարաբերությունների դարավոր պատմություն ունենք»։

Խաչատրյանն ասաց, որ Մոսկվայի հանդիպմանը կերևա՝ Ռուսաստանը չի՞ կարող, թե՞ չի ցանկանում միջամտել խնդրին. «Էդ առումով իմ սպասելիքները շատ չեն»։

Խաչատրյանը շեշտեց, որ Հայաստանը ՌԴ-ի առաջ հեռանալու պահանջ չի դրել. «Մենք համագործակցության կողմնակից ենք, և ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները մտահոգություն են առաջացնում առ այն, որ իրենք, հավանաբար, պատրաստվում են հեռանալ․ դա մեզ համար ցանկալի չէ»։ 

Նա ասաց նաև, թե Ռուսաստանը փորձում է ԱՄՆ-ի հետ հակասությունները լուծել Հայաստանի հաշվին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գյումրի-Երևան երթուղու գնացքը վրաերթի է ենթարկել գծերին հայտնված տղամարդուն

Հաջորդը

Մեծ Բրիտանիան երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ. վարչապետ (տեսանյութ)

«ՀՀ-ն ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share