Ինչ փոփոխություններ են պատրաստվում բանակում

Ազգային ժողովի արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նա նշեց, որ այս փաթեթում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով կառավարությանը վերագրված իրավասությունները։

Խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի, Պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի լիազորությունների շրջանակը։ Զինված ուժերի ԳՇ պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու Պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ։ Ըստ Պապիկյանի՝ սահմանվում է, որ նախարարին փոխարինում է նախարարի քաղաքական տեղակալներից մեկը՝ վարչապետի որոշմամբ։ «Առաջարկության նպատակն է բարելավել զինված ուժերի ղեկավարման ուղղահայացի համակարգը և բարձրացնել ղեկավարման արդյունավետությունը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը։

Հանձնաժողովի նիստում նախագծի քննարկման ժամանակ այսօր նախարարը նաև ասել էր, որ օրենսդրական փաթեթը շուրջ մեկ տարի քննարկվել է տարբեր մակարդակներում։ «Մի շարք հարցերի, այդ թվում՝ զինված ուժերի և նախարարության կառուցվածքի վերաբերյալ աշխատել ենք Ռուսաստանի Դաշնության գործընկերների հետ»,- նշել էր նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այրվել են փաստաթղթեր, վնասվել ավտոմեքենաներ. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել բանկում տեղի ունեցած պայթյունից

Հաջորդը

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքներին

Առնչվող նյութեր
Դիտել

Վաղարշակ Հարությունյանը կազատվի պաշտոնից

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: ՀՀ նախագահի աշխատակազմը հաստատել է, որ վարչապետի պաշտոնակատարից…
Դիտել

ԱՆԻՖ-ի գործունեության արդյունքում ներդրվել է 214 մլն ԱՄՆ դոլար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) գործունեության հաշվետվությունը: Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան…
Դիտել

Դանակահարություն Արարատ գյուղում

Հունիսի 24-ին` ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «որովայնի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած, թափանցող վերքեր, աջակողմյան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share