Այրվել են փաստաթղթեր, վնասվել ավտոմեքենաներ. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել բանկում տեղի ունեցած պայթյունից

Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ –ում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի  ունեցած  պայթյունի հետևանքով արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ  պայթյունի  հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:

Տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ. ), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ. ), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ. ), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ. ), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ. ), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ. ) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ. ) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ. Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ. Չ.-ինը, Հ. Խ.-ինը, Լ. Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ. Ա.-ինը և Ա. Մ.-ինը՝ բավարար:

 Հ. Չ.-ն, Հ. Խ.-ն և Լ. Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ. Խ-ն մահացել է։

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը

09:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է  ունեցել  պայթյուն՝  հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: 

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ  զոհ և հինգ տուժած: 

Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ,    որտեղից հիվանդներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի Հովսեփավան համայնքում կառուցվում է երկրորդ բնակելի թաղամասը

Հաջորդը

Ինչ փոփոխություններ են պատրաստվում բանակում

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստան է ներկրվել 24 հազար դեղաչափ «Astra Zeneca» ընկերության պատվաստանյութ

Առղջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր հրավիրած…
Դիտել

Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստների կորոնավիրուսի թեստերը բացասական են

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները Մունդիալի որակավորման փուլի անդրանիկ տուրից առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնել։ Այս մասին հայտնել…
Դիտել

Նիդերլանդների խորհրդարանը բանաձևեր է ընդունել Հայաստանի դեմ Ադրբեջանի սադրանքների վերաբերյալ

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի միջև…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share