Իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները. «Պատիվ ունեմ» դաշինք

Ընտրությունների վերաբերյալ «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։

Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում։

Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածվեցին Հայաստանը անդունդի եզրից հետ քաշելու ճանապարհային քարտեզի:

Փոխարենը մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար
ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների,
այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի:

Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, մեր ազգային շահը կապիտուլյանտ իշխանությունների կողմից շարունակվելու է ստորադասվել այլևայլ շահերի:

Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։

Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։

Ընտրությունների գնալը հետպատերազմյան շոկային և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց ավելի մեծ սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը։

Պայքարը շարունակվելու է։ Մենք իրավունք չունենք մեր պետության ինքնիշխանությունը զիջած և ժողովրդին մոլորեցրած ազգադավներին թողնելու մեր պապերի սրբազան հողն ու մեր զավակների թանկ ապագան այդ հողի վրա:

Մեր հետագա որոշումներն ու քայլերը բխեցվելու են այս տրամաբանությունից:

Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում մեր դաշինքի օգտին քվեարկած մեր բոլոր պատվարժան հայրենակիցներին։

Ձեր մտահոգ և պատվաբեր ձայները, սպասելիքներն ու հույսերը լինելու են մեր որոշումների հիմքում»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը չի

Հաջորդը

Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ.Պետդեպը շնորհավորել է

Առնչվող նյութեր
Դիտել

Դեսպան Լիլիթ Մակունցը հանիպել է ԱՄՆ կոնգրեսական Թեդ Դոյչի հետ

Մայիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանիպում է ունեցել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական…
Դիտել

«ՌԴ-ն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար». Պեսկով

«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գոտում գործում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն և ամեն ինչ անում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share