Իրավիճակը տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել․Պուտին

ՌԴ ԱԳՆ կոլեգիայի ընդլայնված կազմով նիստի ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Այս մասին փոխանցում է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվեց, սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ ամբողջությամբ չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար մեծ նշանակություն ունեն ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր»,- հավելել է Պուտինը։

Պուտինը նաեւ կարեւոր է համարել ռուսական դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի լուծման, Անդրկովկասում տնտեսական կապերի վերականգնման և կենսական կարևոր տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման ուղղությամբ ջանքերը շարունակելու գործում։ը լուծելու հարցում։

«Փոխվարչապետերի մակարդակով ստեղծել ենք համապատասխան միջպետական ​​հանձնաժողով, այն աշխատում է, և, իմ կարծիքով, այնտեղ վատ հեռանկարներ չեն։ Տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, իսկապես շահագրգռված են այս խնդիրների կարգավորմամբ, երկարաժամկետ կարգավորմամբ»,- նշել է ՌԴ նախագահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կոտայքի բնակչի տան բակում տեղի ունեցած պայթյունի գործով կա ձերբակալված անձ

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է. Պետդեպարտամենտ

Երևանի և Բաքվի միջևւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի…
Դիտել

Ադրբեջանի զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում.ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ,…
Դիտել

Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության Պարեկային նոր ծառայության առաջիկա մեկնարկին ընդառաջ՝ ապագա պարեկային ծառայողների, Պարեկային ծառայության ղեկավար կազմի թեկնածուների ուսումնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share