Լավրովը հունիսի 22-23-ին կայցելի Թեհրան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-23-ին այցով կմեկնի Թեհրան, որտեղ կքննարկի իրանական միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը, Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հունիսի 22-ից մինչեւ 23-ը Լավրովը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով Թեհրան կմեկնի աշխատանքային այցով: Ենթադրվում է, որ կշարունակեն կարծիքներ փոխանակել միջազգային մի շարք հրատապ հարցերի շուրջ, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրադրությունը»,-Զախարովան ասել է ճեպազրույցի ընթացքում:

Նա նշել է, որ Թեհրանում Ռուսաստանի նախարարը նաեւ կքննարկի իրադրությունն Ուկրաինայում, Սիրիայում, Եմենում եւ Աֆղանստանում, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցությունը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավերիչ երկրաշարժ Աֆղանստանում

Հաջորդը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը մոտեցրել են դիրքորոշումները. Զախարովա

Առնչվող նյութեր
Դիտել

Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այցելել է զորավարժարան

Պաշտպանության նախարարության կազմակերպած մարտական հրաձգության դասընթացները շարունակվում են։ Իգական սեռի ներկայացուցիչների հերթական խումբն այսօր այցելել է զորավարժարան, որտեղ…
Դիտել

Բելառուսը կշարունակի ջանքեր գործադրել՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու համար. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի Հանրապետությունը անհանգստությամբ է հետևում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հերթական սրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է երկրի արտաքին գործերի…
Դիտել

Ձերբակալվել է Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեիի զարմուհին

Իրանի հոգևոր առաջնորդ և գերագույն այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհին՝ Ֆարիդե Մորադխանին, ձերբակալվել է այն բանից հետո, երբ համաշխարհային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share