Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածը փակ է բեռնատարների համար. գործում է Ակնաշեն-Գայ-Մեծամոր-Ջրառատ այլընտրանքային ավտոճանապարհը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հաջորդը

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՀՀ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ադրբեջանական պատվիրակության կազմում 12 հոգի են, որոնցից 4-ը մարզիկներ են․ նրանք արդեն ժամանել են Հայաստան։…
Դիտել

Իրանական ընկերությունները պատրաստ են ներգրավվել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է իրանական…
Դիտել

Տրանսպորտային համակարգի ներդրմանն ուղղված ևս մեկ քայլ

Երևանի քաղաքապետը տեղեկություններ է հայտնել տրանսպորտային համակարգի նոր գորրնծանական քայլերի մասին։ «Հարգելի երևանցիներ,Մեծ ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share