Խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունը․ Արման Թաթոյան

Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում են Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի աջակիցներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի և Գառնիկ Քերքոնյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Նպատակ ունենք ուսումնասիրելու ներկա վիճակը և արձանագրելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։ Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը։ Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին։ Այս աշխատանքը կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։ Այո, խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին»,- տեղեկացրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ

Հաջորդը

Գյումրու քաղաքապետն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչներին

Առնչվող նյութեր
Դիտել

Քանաքեռում 4 անձի սպանության գործով կա ևս մեկ ձերբակալված, ընդհանուր 5 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչների…
Դիտել

Կատար 2022. Մեսսին և թիմակիցները կխաղան եզրափակիչում

Կատարում ընթացող աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչում մրցեցին Արգենտինայի և Խորվաթիայի հավաքականները: Արգենտինան հաղթեց մրցակցին 3:0 հաշվով։ Հիշեցնենք, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share