Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել. Հրաչյա Սարգսյան

Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Սիրելի երևանցիներ,
Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը։

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում։

Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի
գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»,- գրել է քաղաքապետը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արթուր Դավթյանը պարգևատրվել է «ԱՊՀ երկրների պատվավոր դատախազ» կրծքանշանով

Հաջորդը

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արցախի պետական նախարարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության…
Դիտել

Ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս․ ՀՀ ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու…
Դիտել

Խորհրդարանական ուժերն արժանի են իրար. Նորիկյան

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի անդրադարձը ԱԺ այսօրվա միջադեպին։ «Ամոթ է այսպիսի խորհրդարան ունենալը:Մի կողմից ոչինչ չանող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share