Կայացել է անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։

Փոխնախարար Գրիգորյանը ողջունել է նիստի մասնակիցներին և շեշտել, որ Խորհրդի նիստերը միտված են անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերը վեր հանելուն և դրանց ինստիտուցիոնալ լուծումներ տալուն:

Փոխնախարարն անդրադարձել է անչափահասների համար՝ համավարակով և պատերազմով պայմանավորված վերջին շրջանում առաջացած մարտահրավերներին՝ սոցիալական խնդիրներ, կյանքի իրավունքի ապահովում, և հավելել, որ համավարակի, պատերազմի և տեղահանության ազդեցությունն իրենց վրա կրող երեխաների իրավունքների պաշտպանության հարցերն այսւոհետ «կարմիր թելի» նման պետք է անցնեն նախատեսվող պետական սոցիալական բոլոր ծրագրերում:

Փոխնախարարն առանձնացրել է նաև քաղաքացիական օրենսդրության խնդիրները և նշել, որ դրանք պետք է դիտարկել որպես քննարկումների օրակարգի առանցք:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանն իր հերթին նիստի մասնակիցներին ամփոփ ներկայացրել է ՊՈԱԿ-ի կատարած մեկ տարվա աշխատանքները՝ ընդգծելով, որ, պայմանավորված նախորդ տարվա մարտահրավերներով, զարգացման բոլոր ծրագրերը վերափոխվել են հումանիտար ուղղվածության:

Այնուհետև, Նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի  ոլորտի  քաղաքականության մշակման  վարչության պետ Արփինե Սարգսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է Քրեական և Քրեական դատավարության ընդունված նոր օրենսգրքերի՝ քննչական և դատավարական գործողություններում կատարված փոփոխությունները, որտեղ էականորեն լավարկվել է անչափահասների իրավունքների պաշտպանությունը:

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխան միջգերատեսչական Խորհրդի նիստի մասնակիցների միջև:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիլիթ Մակունցը Դեյվիդ Վալադաոյին ներկայացրել է ԼՂ հումանիտար ճգնաժամը

Հաջորդը

Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է

Առնչվող նյութեր
Դիտել

Չարաշահումներ նախկին ԳՆ «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից իրականացված պետական գնումներում

ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ.…
Դիտել

ԱԱԾ-ն դատական իշխանության ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է բացահայտել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցները, հետևողականորեն դրսևորելով հանրային ծառայության տարբեր բնագավառներում կոռուպցիոն…
Դիտել

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է.ԱՀ ՆԳՆ Ոստիկանություն

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է՝ Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է: Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share